Մեկ օրում ավելի քան 2000 ներգաղթյալ է ժամանում Լեսբոս կղզի (լուսանկարներ)
Հունական Լեսբոս կղզի ամեն օր ժամանում է ավելի քան 2 000 ներգաղթյալ, գրում է The Daily Mail-ը: Ինչպես ահազանգում են Եվրամիության պաշտոնյաները, փախստականների հետ միասին երկրներ մտնող իսլամիստների պատճառով Եվրոպան բախվել է վերջին տասը տարիների ընթացքում անվտանգության իր ամենամեծ ճգնաժամին:
Եվրոպոլը հայտնել է, որ ԵՄ-ի առնվազն 4700 քաղաքացի մասնակցում է Սիրիայում կամ Իրաքում ռազմական գործողությունների: Անվտանգության մարմինները վախենում են, որ նրանցից շատերը կարող են վերադառնալ Եվրամիություն: Բրիտանացի պաշտոնյաները կասկածում են, որ 400-ը Մեծ Բրիտանիայում են:
Հունաստանում իշխանությունների խոսքերով՝ Լեսբոս երեք օրվա ընթացքում 6 հազար փախստական է ժամանել ապաստան ստանալու նպատակով՝ չնայած վատ եղանակային պայմաններին:
Լուսանկարներում երևում է, թե ինչպես են նրանք սառը քամու պատճառով դողալով և ցրտից կապտած շուրթերով ափ հասնում ծովում փրկվելուց հետո: Վտանգավոր ճանապարհորդությունը կատարած նոր փախստականները ափ հասնելուն պես լաց են լինում, մինչ նրանց օգնում է կամավորների խումբը:























