Օբաման և Էրդողանը կոչ են արել Ռուսաստանին դադարեցնել «սիրիական չափավոր ընդդիմությանն ուղղված հարվածները»

10:21 • 20.02.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանը կոչ են արել Ռուսաստանին և սիրիական իշխանություններին «դադարեցնել չափավոր ընդդիմությանը հարվածները», հայտնել է Սպիտակ տունը՝ երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցի արդյունքների հիման վրա, փոխանցում է РИА Новости-ն:

 

«Երկու առաջնորդներն աջակցություն են հայտնել Մյունխենում ձեռք բերված պայմանավորվածությանը` Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, և կոչ են արել Ռուսաստանին և Բաշար ալ-Ասադի ռեժիմին դադարեցնել օդային հարվածներն ընդդեմ չափավոր ընդդիմության ուժերի»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:

 

Ամերիկյան վարչակազմի համաձայն՝ կայացած զրույցի ընթացքում նախագահ Բարաք Օբաման անհանգստություն է հայտնել վերջերս սիրիական ռեժիմի` Սիրիայի հյուսիս-արևմուտքում առաջխաղացման առնչությամբ և կոչ է արել անհապաղ դադարեցնել գործողությունները, որոնք կարող են նպաստել Թուրքիայի հետ լարվածության աճին, ինչպես նաև խափանում են ընդհանուր ջանքերը, որոնք ուղղված են «Իսլամական պետության» դեմ պայքարին:

 

Կողմերը պայմանավորվել են խորացնել փոխգործակցությունն ահաբեկչության տարբեր տեսակների դեմ պայքարի հարցում, այդ թվում` Քուրդիստանի աշխատավորական կուսակցության։
 

Օբաման և Էրդողանը կոչ են արել Ռուսաստանին դադարեցնել «սիրիական չափավոր ընդդիմությանն ուղղված հարվածները»