Կալիֆոռնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

10:54 • 20.02.16

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում այսօր` տեղի ժամանակով մոտ 22:15-ին (երևանյան ժամանակով՝ 10։15-ին), երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ-ում Tert.am-ի թղթակիցը։

 

Էպիկենտրոնը գտնվել է Բիգ Բիր քաղաքից մոտ 42 կմ հեռավորության վրա, գրում է latimes.com-ը:
 

4.4 մագնիտուդով առաջին ցնցմանը հաջորդել է մեկ հետցնցում` 2.4 մագնիտուդով։ Երկրաշարժի մասին տեղեկությունը հայտնվել է quakes.globalincidentmap.com կայքում։

 

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
 

Կալիֆոռնիայում երկրաշարժ է տեղի ունեցել