Ղրիմի ղեկավարն առաջարկել է անվանափոխել Ուկրաինան Ռուսաստանի
Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովն առաջարկել է Ռուսաստանը «Մոսկովիայի» անվանափոխելու մասին Ուկրաինայի Գերագույն ռադայի նախաձեռնությանն ի պատասխան՝ Ուկրաինան անվանել Ռուսաստան, հաղորդում է lenta.ru-ն։
«Ուկրաինան անվանափոխել Ռուսաստան, դա նորմալ կլիներ»,- նշել է նա։
Փետրվարի 18-ին հայտնի է դարձել, որ Ռադան օրակարգ է մտցրել օրենքի նախագիծ, որն արգելում է «Ռուսաստան» անվանումը՝ Ռուսաստանի Դաշնության հետ կապված, և դրա փոխարեն մտցնում է «Մոսկովիա» անվանումը։
Փաստաթուղթը պարունակում է դրույթ այն մասին, որ «Ռուսաստանն» Ուկրաինայի պատմական անվանումն է։ Այդ առնչությամբ նախագծում արգելվում է օգտագործել «Ուկրաինայի տարածքի պատմական անվանումը որպես Ռուսաստանի Դաշնության անվանում կամ հոմանիշ»։










