ԱՄՆ-ն հետ է կանչում իր B-1B Lancer ռմբակոծիչները Սիրիայից և Իրաքից
ԱՄՆ-ն հետ է կանչում իր գերձայնային B-1B Lancer ռմբակոծիչները, որոնք ավիահարվածներ են հասցնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դիրքերի ուղղությամբ Իրաքում և Սիրիայում։
Այդ մասին հայտնել է գեներալ-լեյտենանտ Չարլզ Բրաունը, ով պատասխանատու է ռազմաօդային ուժերի գործողությունների համար ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության կազմում, փոխանցում է Military.com-ը:
Նրա խոսքով` ռմբակոծիչները չեն մասնակցի ԻՊ-ի դեմ պայքարին անորոշ ժամանակով: Բրաունը պարզաբանել է, որ ռմբակոծիչները կվերադառնան ԱՄՆ, որտեղ կիրականացվի օդաչուների խցիկների նորոգում։ Այնուհետև դրանք հետ կուղարկվեն:
«Մենք դուրս ենք բերում B-1B Lancer-ներն արշավից, սակայն մենք ունենք այլ հզոր ինքնաթիռներ: Հնարավոր է՝ մենք կորցնում ենք օպերատիվությունը, սակայն նախապատրաստվել ենք իրադարձությունների նման զարգացմանը»,- ասել է գեներալ-լեյտենանտը:










