Հանցագործները ապրելու իրավունք ունեն. Հռոմի պապը կոչ է արել չեղարկել մահապատիժն ամբողջ աշխարհում

19:00 • 21.02.16

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին համաձայնության գալ մահապատժի ամբողջական չեղարկման հարցում:  

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ Հռոմի պապն ասել է, որ այս հարցով պետք է միջազգային համաձայնություն ձեռք բերվի: Նա մասնավորապես կոչ է արել կաթոլիկներին տղամարդկային և օրինակելի քայլ կատարել՝ ոչ մի մահապատիժ չիրականացնել այս տարում: 

«Նույնիսկ հանցագործը ապրելու անբեկանելի իրավունք ունի», - ասել է պոնտիֆիկոսը:

Հռոմի պապը այս հայտարարությամբ հանդես է եկել կիրակնօրյա աղոթքի ժամանակ Վատիկանում Սբ Պետրոսի հրապարակում: Ներկաները առաջարկը ընդունել են բուռն ծափողջույններով:

Վաղը Հռոմում մեկնարկելու է «Աշխարհն առանց մահապատժի» խորագրով միջազգային կոնֆերանսը:

Հանցագործները ապրելու իրավունք ունեն. Հռոմի պապը կոչ է արել չեղարկել մահապատիժն ամբողջ աշխարհում