Աֆղանստանում ամերիկյան անօդաչու սարք է կործանվել

13:38 • 21.02.16

Ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը կործանվել է Աֆղանստանի հարավում գտնվող Կանդաղար նահանգում:


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է Քաբուլում ԱՄՆ ուժերի ներկայացուցիչ Բրայան Բուշարը:
 

«Վթարը տեղի է ունեցել Կանդաղարի օդանավակայանում: ԱՄՆ օդուժի ներկայացուցիչները քննում են միջադեպը, որը կապ չունի թշնամական կողմից կրակ բացելու հետ»,-հայտնել է ամերիկացի զինվորականը:


Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, տուժածներ չկան:
 

Սա առաջին դեպքը չէ, երբ Աֆղանստանում ամերիկացի զինվորականներին պատկանող անօդաչու է կործանվում: Նման միջադեպ էր տեղի ունեցել 2015 թվականի նոյեմբերին, երբ ենթադրաբար ցամաքից բացված կրակի հետևանքով ամերիկյան անօդաչու էր կործանվել:

Աֆղանստանում ամերիկյան անօդաչու սարք է կործանվել