Հոմսում կրկնակի ահաբեկչությունից 46 մարդ է զոհվել

14:51 • 21.02.16

Սիրիայի Հոմս քաղաքում երկու ահաբեկչություններ են տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, դրանց հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի:
 

Սիրիայում Մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնի տվյալներով՝ վիրավորվել է ավելի քան 100 մարդ:
 

Պայթյունները տեղի են ունեցել Հոմսի կենտրոնում գտնվող Ազ-Զահրա թաղամասի Սիթթին փողոցում:

Հոմսում կրկնակի ահաբեկչությունից 46 մարդ է զոհվել