Փլուզում Երևանի Ռուսթավելի փողոցի թիվ 8 տան բակում

13:03 • 21.02.16

Փետրվարի 21-ին, ժամը 10.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուսթավելի փողոցի թիվ 8 տան բակում փլուզվել է ընդհանուր օգտագործման շինություն (սանհանգույց և խոհանոց՝ 9-10 քմ)։ Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից։
 

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ փլուզվել է ընդհանուր օգտագործման խոհանոցի արտաքին պատը (մոտ 5 քմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: