Տուգանք՝ ռեկորդի համար. ռումինացի վարորդին տուգանել են 246 կմ/ժ արագության համար

10:30 • 22.02.16

Ռումինիայի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Տուրդա-Բորշ ավտոմայրուղում կանգնեցրել են վարորդի, ով իր մեքենայով երթևեկել է 246 կմ/ժ արագությամբ, գրում է Корреспондент-ը:

 

Ոստիկանությունից հայտնել են, որ 26-ամյա վարորդին տուգանել են 200 եվրոյով և զրկել նրան վարորդական իրավունքից 3 ամսով:

 

Գերատեսչության տվյալներով` դա ամենաբարձր արագությունն է, որ գրանցվել է Ռումինիայի ավտոճանապարհներին։ Թե դա ինչ մեքենա է եղել՝  ոստիկանները չեն հայտնում։
 

Տուգանք՝ ռեկորդի համար. ռումինացի վարորդին տուգանել են 246 կմ/ժ արագության համար