Բելառուսի և Լիտվայի սահմանին մոտ 700 բեռնատար է կուտակվել

12:30 • 22.02.16

Բելառուսի և Լիտվայի սահմանին մոտ 700 բեռնատար է կուտակվել։ Ինչպես հայտնել է Բելառուսի պետական սահմանային հանձնաժողովի ներկայացուցիչը, հերթերը կարող են կրճատվել այն բանից հետո, երբ ռուսական մեծ բեռնատարները գնան Լեհաստանի ուղղությամբ, փոխանցում է Лента-ն:

 

«Դա շատ լուրջ իրավիճակ է, աշխատում ենք առավելագույնով»,- նշել է գերատեսչության ներկայացուցիչ Ալեքսանդր Տիշչենկոն:

 

Հաղորդվում է, որ Բելառուսից դեպի Լիտվա ճանապարհին այժմ հերթում սպասում է 680 ավտոմեքենա: Ընդ որում՝ լիտվական կողմից կանգնած է ընդամենը 10 բեռնատար:

 

Մերձբալթյան ուղղությամբ հերթերի կրճատում կարելի է ակնկալել այն բանից հետո, երբ ռուսական խոշոր մեքենաները շարժվեն Լեհաստանի ուղղությամբ, կարծում է Տիշչենկոն։
 

Բելառուսի և Լիտվայի սահմանին մոտ 700 բեռնատար է կուտակվել