Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք

17:32 • 22.02.16

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 24-25-ը կայցելի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 50-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։
 

Նախատեսված են նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների հետ:
 

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք