Վահան Բաբայանն այլևս ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները չի իրականացնելու

14:16 • 22.02.16


Հարցին, թե որն է պատճառը Վահան Բաբայանը պատասխանեց, թե անձնական նկատառումներով է եկել նման որոշման. «No comment, հետո կխոսենք այդ մասին»:
 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Վահան Բաբայանն այլևս չի իրականացնելու մամուլի խոսնակի պարտականությունները: Այս մասին Tertt.am-ի հետ զրույցում ասաց Վահան Բաբայանը:


Հարցին, թե որն է պատճառը Վահան Բաբայանը պատասխանեց, թե անձնական նկատառումներով է եկել նման որոշման: Մեր ճշտող հարցին, թե արդյոք դա կապված է մամուլում հրապարակվող լուրերի հետ, որ ինքը կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ տարակարծություններ ունի, քանի որ կողմ է իշխանությունների հետ համագործակցությանը, Բաբայանը պատասխանեց. «No comment, հետո կխոսենք այդ մասին»: