Volkswagen-ին կարող են անգամ ստիպել մաքրել օդը, որն իր դիզելային շարժիչով մեքենաներն աղտոտել են
Գերմանական Volkswagen ավտոընկերությանը կարող են ստիպել ավելին անել, քան իր մեքենաները վերանորոգելը և սեփականատերերին փոխհատուցելը՝ արտանետումների տվյալների շուրջ առաջացած սկանդալից հետո: Ընկերությանը կարող են նաև ստիպել վերացնել մթնոլորտին հասցված վնասը, գրում է Bloomberg-ը:
Բնապահպանական խմբերը կոչ են անում Գերմանիայի կառավարությանը դիտարկել հնարավոր փոխհատուցումների ցանկը՝ սկսած Volkswagen-ի կողմից էլեկտրական մեքենաների լիցքավորման համար ենթակառուցվածքների կառուցման ծրագրից մինչև խոշոր տուգանքները՝ դիզելային շարժիչների հետևանքով առաջացած աղտոտվածության քանակից հինգ անգամ ավելիի չափով մաքրելու համար։
«Օդը մաքրելու համար փոխհատուցումները պետք է այնքան մեծ լինեն, որ Volkswagen-ը կամ այլ ընկերություններ երբեք այլևս ցանկություն չունենան խաբելու»,- ասել է Վաշինգտոնում գտնվող բնապահպանական Clean Air Watch ընկերության նախագահ Ֆրանկ Օ՛Դոնելը:
Հիշեցնենք, որ Volkswagen-ը բախվել էր մեծ սկանդալի, որը վերաբերում է մոտ 11 մլն մեքենաների ամբողջ աշխարհում։ Խոսքն ԱՄՆ-ում դիզելային շարժիչով մեքենաներից վնասակար նյութերի արտանետումների փորձերի արդյունքների կեղծման մասին է։










