Վարչապետն ընդունել է Ֆերմերների ազգային միավորման անդամներին

19:15 • 22.02.16

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ֆերմերների ազգային միավորման (ՖԱՄ) նախագահ Ռոզա Ծառուկյանին և ՖԱՄ նախագահության անդամներին:

 

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

 

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի  ներկայիս վիճակին և զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել մեղվաբուծության, թռչնաբուծության, անասնապահության և անասնաբուժության զարգացման հեռանկարներին, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:


Կառավարության ղեկավարը կարևորել է գյուղատնտեսության նախարարության և ՖԱՄ միջև շարունակական համագործակցությունը և հանձնարարել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին՝ ներկայացված առաջարկությունները քննարկման առարկա դարձնել նախարարությունում:


Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ՖԱՄ ներկայացուցիչներին մասնագիտական քննարկումներ կազմակերպել արծարծված հարցերի շուրջ և կոնկրետ ծրագրեր ներկայացնել կառավարություն:

 


 

Վարչապետն ընդունել է Ֆերմերների ազգային միավորման անդամներին