Անկարայի ահաբեկչության գործով կա 14 ձերբակալված
Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության գործով 14 մարդ է ձերբակալվել։
Ինչպես տեղեկացնում է Anadolu գործակալությունը, կիրակի օրն ահաբեկչության հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվել է 21 մարդ, նրանցից 7-ն ազատ են արձակվել՝ փաստերի բացակայությամբ պայմանավորված։
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Անկարայում ԶՈՒ գլխավոր շտաբի հանրակացարանի մոտ պայթյուն էր որոտացել։ Դրա հետևանքով զոհվել էր 28, վիրավորվել՝ 61 մարդ։
Պայթյունի պատճառը եղել է ականապատված ավտոմեքենան։ Զոհերը հիմնականում զինվորականներ են եղել։










