British Airways-ի ինքնաթիռի անձնակազմն արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել

15:32 • 22.02.16

British Airways ավիաընկերության Boeing 777-200 ինքնաթիռի անձնակազմն արտակարգ իրավիճակ է հայտարարել Իռլանդիայի Բելֆաստ քաղաքի երկնքում, հայտնում է express.co.uk-ը:

 

BA48 չվերթը շարունակում է թռչել Լոնդոնի ուղղությամբ։

 

Ինքնաթիռը, որը մեկնել է ամերիկյան Սիեթլից տեղի ժամանակով երեկոյան ժամը 6-ին, պետք է վայրէջք կատարեր Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում տեղի ժամանակով առավոտյան 11:30-ին:

 

Ինքնաթիռի օդաչուն նախապես վայրէջքի թույլտվություն է խնդրել Լոնդոնի մեկ այլ օդանավակայանում:

 

Ինչպես հայտնել է mirror.co.uk-ը, նա խնդրել է նաև բժիշկների թիմին դիմավորել ինքնաթիռը՝ վատառողջ ուղևորին օգնելու համար։

British Airways-ի ինքնաթիռի անձնակազմն արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել