Ադրբեջանի կողմից ՀՀ և ԼՂՀ քաղաքացիական անձանց սպանությունները ինֆոգրաֆիկայով
Օրեր առաջ Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից Արցախի սահմանագծում դիպուկահարի կրակոցից սպանվեց քաղաքացիական անձ՝ 1962 թվականին ծնված Հակոբ Համբարձումյանը։ Երկու օր անց Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց իր կազմում ծառայող մի դիպուկահարի մահվան մասին, անունը՝ Էլմիր Զեյնալով։
Ի պատասխան, տեղեկության, որ ադրբեջանական կողմը սպանել է քաղաքացիական անձ, Ադրբեջանի ՊՆ-ն շտապել է հայտարարել, թե երբեք չի կրակում քաղաքացիական անձանց ուղղությամբ։
Ստորև ներկայացնում ենք ինֆոգրաֆիկա՝ Ադրբեջանի կողմից ՀՀ և ԼՂՀ քաղաքացիական անձանց սպանությունների մասին տեղեկություններով։
2008 թվականից մինչև 2015 թվականի փետրվար Ադրբեջանի կողմից սպանվել է 19 խաղաղ բնակիչ։ Ընդ որում, դրանցից կեսից ավելին սպանվել է վերջին երկու տարիների ընթացքում։
Բոլոր սպանությունների փաստերը հաստատված են ու նրանց մասին համապատասխան տեղեկությունները՝ հրապարակված:

Նյութը և ինֆոգրաֆիկան՝ Սեդրակ Մկրտչյանի










