Ճապոնիայի ափերի մոտ 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

08:49 • 22.02.16

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ երկուշաբթի Ճապոնիայի ափերի մոտ 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

 

Ինչպես հայտնում է vz.ru-ն, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իվոձիմա կղզուց 329 կմ դեպի հարավ-արևելք:

 

Զոհերի, ավերածությունների, ինչպես նաև ցունամիի առաջացման վերաբերյալ տեղեկություններ չկան:

 

Ճապոնիայի ափերի մոտ 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել