Եգիպտոսցի գրողը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ «սեռական բնույթի» աշխատության համար
Եգիպտոսում գրողը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ ամսագրում հրապարակված «սեռական բնույթի» տեսարաններով գրքից հատվածի համար, հայտնում է CNN-ը։
Գրող Ահմեդ Նաջիին մեղավոր են ճանաչել «Օգտագործելով կյանքը» գրքում «հասարակական համեստությունը խախտելու համար»։
Մի տղամարդ բողոքել է, որ Նաջիի գրքի պատճառով նրա մոտ առաջացել է սրտի արագացված բաբախում, արյան ճնշման անկում, նրա ինքնազգացողությունը վատացել է։
Դատավորները գործն ընդունելով դատարան՝ պնդել են, որ սեռական օրգանները և սեռական հարաբերությունները նկարագրելու համար Նաջիի օգտագործած «գռեհիկ» խոսքերը հանգեցրել են «հիվանդության, որը ոչնչացնում է սոցիալական արժեքները»։
Իրավապաշտպան խմբերը հայտարարել են, որ դա մտավորականներին և գրողներին հետապնդելու անհանգստացնող միտման մաս է: Վճռից անմիջապես հետո շաբաթ օրը Նաջին կալանավորվել է և տեղափոխվել բանտ։
Ամսագրի խմբագիր Թարեք Էլ-Թահերը, ով անցած տարի տպագրել էր Նաջիի գրքից մի հատված, տուգանվել է 1250 դոլարով։










