FIFA-ն հայտարարել է, որ կազմակերպության գործադիր կոմիտեի նախկին անդամը երեք ամսով հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից
FIFA-ի կարգապահական կոմիտեն արգելել է Թայլանդի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահ և FIFA-ի գործադիր կոմիտեի նախկին անդամ Վորավի Մակուդիին երեք ամսով զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ՝ նախորդ նման որոշման պայմանները չկատարելու համար, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ֆուտբոլի համաշխարհային կազմակերպության էթիկայի հանձնաժողովը հոկտեմբերին արգելել է Մակուդիին զբաղվել ցանկացած տեսակի ֆուտբոլային գործունեությամբ 90 օրվա ընթացքում:
«Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ պարոն Մակուդին շարունակում է ներգրավված լինել Թայլանդի ֆուտբոլի ասոցիացիայի գործունեության մեջ այդ ժամանակահատվածում… և այդ պատճառով որոշել է արգելել նրան մասնակցել ազգային կամ միջազգային մակարդակով ֆուտբոլի հետ կապված որևէ տեսակի գործունեությանը երեք ամսվա ժամանակահատվածում»,- ասված է երկուշաբթի օրը հրապարակված FIFA-ի հայտարարության մեջ:
Կազմակերպությունը նաև նրան տուգանել է 3 հազար դոլարով և նախազգուշացում է արել:










