Դամասկոսում ահաբեկչություն իրականացրած անձը մտադիր է եղել Գերմանիա մեկնել. LifeNews (տեսանյութ)
Դամասկոսում փետրվարին Սպայի տան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո այն իրականացնողը մտադիր է եղել Գերմանիա մեկնել։
Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, այնտեղ նրան սպասում էին հարազատները՝ սիրիացի ընտանիքի 7 անդամներ, այդ թվում՝ կնոջ եղբայրն ու հայրը։
Նրանք Եվրոպա են հասել՝ չսպասելով, որ ահաբեկիչն իրականացնի իր «առաքելությունը»։
«Ես մտածում էի, որ կիրականացնեմ հանձնարարությունը, ինչից անմիջապես հետո վաճառքի կհանեմ ողջ ունեցվածքս։ Իսկ ես վաճառելու բան ունեի։ Դրանից հետո մտադիր էի մեկնել Գերմանիա, քանի որ գիտեի, որ այնտեղ նոր պատվերներ կլինեն»,-ասել է նա։
Մինչև Սիրիա մեկնելը Մունադել Զգիրը կռվել է Իրաքում՝ «Ալ-Կաիդայի» հետ համագործակցող «Ջեյշ ալ-մուջահիդին» խմբավորման շարքերում։
Տղամարդը հավաստիացնում է, որ Իրաքում ամերիկյան բանտից ազատ արձակվելուց հետո, որտեղ նա եղել է ահաբեկչության պատվիրատուի հետ, պատրաստվում էր հեռանալ այդ գործերից ու զբաղվել ավտոմեքենաների բիզնեսով։ Սակայն ավելի ուշ նա հերքել է իր այդ խոսքերը։
Հիշեցնենք, որ ահաբեկիչը, որը պայթեցրել է մեքենան Բարզա շրջանում, մինչ այդ փորձել էր մտնել ՆԳՆ սպաների ակումբ, սակայն չէր կարողացել, ինչից հետո ռումբը պայթեցրել էր շուկայում։










