Նյու Դելիում բողոքի ակցիաների պատճառով ավելի քան 10 մլն մարդ մնացել է առանց ջրի

16:51 • 22.02.16

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ավելի քան 10 միլիոն բնակիչ մնացել է առանց ջրի՝ բողոքի ակցիաների պատճառով, որոնք բռնկվել են անցած շաբաթ, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

 

Ռոհտակ և Ջաջար թաղամասերում անկարգությունները սկսվել են հինգշաբթի երեկոյան, երբ պետական հաստատություններում աշխատավայրերի քվոտաների ավելացում և բուհերում տեղեր պահանջող ջատերը (էթնիկ խումբ, որն ապրում է մի քանի հնդկական նահանգներում) արգելափակել են մի քանի ավտոճանապարհ և բարիկադներ են կառուցել:

 

Սակայն երբ ոստիկանությունը փորձել է վերացնել դրանք, բողոքի ակցիան վերաճել է անկարգությունների: Ցուցարարները ոստիկանության վրա քարեր են նետել և ոստիկանական մեքենա այրել: Որոշ տվյալներով՝ ոստիկանությունն ի պատասխան կրակ է բացել: Մահացել է 19 մարդ, վիրավորվել՝ 150-ը։

 

Հաղորդվում է նաև, որ ցուցարարները կոտրել են ջրի մաքրման համակարգը և պոմպերը, որոնք ապահովում են Նյու Դելին ջրի մեծ քանակությամբ: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, տեղի իշխանությունները հրահանգել են փակել քաղաքում բոլոր ուսումնական հաստատությունները՝ ջրամատակարարման խախտման պատճառով:

 

Ինչպես հայտնել են իշխանության ներկայացուցիչները, կպահանջվի «երեքից չորս» օր ցույցերով բռնկված թաղամասեր ջրամատակարարումը վերականգնելու համար։

 

Նյու Դելիում բողոքի ակցիաների պատճառով ավելի քան 10 մլն մարդ մնացել է առանց ջրի