Սան Բերնարդինոյի ահաբեկչի iPhone-ի գաղտնաբառը փոխել են՝ ՀԴԲ-ի խնդրանքով

13:15 • 22.02.16

Սան Բերնարդինոյի ահաբեկչի հեռախոսում տեղադրված Apple-ի հաշվի գաղտնաբառը փոխվել է՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի խնդրանքով, ինչի մասին հայտնել են տեղի իշխանությունները Twitter-ի պաշտոնական էջում, գրում է korrespondent.net-ը։

 

Հայտնի է, որ իշխանությունները որոշում են կայացրել փոխել 2015 թվականի դեկտեմբերին 14 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչության մասնակիցներից մեկի Apple-ի հաշվի iCloud ամպային ծառայության գաղտնաբառը։

 

Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչները դեռ ոչ մի կերպ չեն արձագանքել այդ հաղորդագրությանը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Apple ընկերությունը մերժել է բյուրոյի պահանջը՝ համագործակցել ահաբեկչի iPhone-ը կոտրելու հարցում։ Հայտնի է նաև, որ Google և Facebook ընկերությունները պաշտպանել են Apple-ին այդ հարցում։

Սան Բերնարդինոյի ահաբեկչի iPhone-ի գաղտնաբառը փոխել են՝ ՀԴԲ-ի խնդրանքով