ԻՊ-ը հսկողության տակ է առել մայրուղին, որով իրականացվում էր սիրիական բանակի մատակարարումը Հալեպ նահանգում. Al Masdar
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հսկողության տակ են առել մայրուղին, որով իրականացվում էր սիրիական բանակի մատակարարումը Հալեպ նահանգում, գրում է Газета-ն՝ Al Masdar-ին հղումով։
Նշվում է, որ բախման հետևանքով կառավարական բանակը նահանջել է Ռասմ ան- Նաֆալ բնակավայրից:
Այժմ բանակը պատրաստվում է գրոհի։
Սիրիական կառավարական բանակը հայտարարել է, որ ընդդիմության ջոկատների աջակցությամբ 2016թ. փետրվարի սկզբից ի վեր ԻՊ-ի ահաբեկիչներից ավելի քան 800 ք/կմ տարածք և 73 բնակավայր է ազատագրել։










