Մակեդոնիան փակել է Հունաստանի հետ սահմանն Աֆղանստանից ներգաղթյալների համար
Մակեդոնիայի իշխանությունները փակել են Հունաստանի հետ սահմանն Աֆղանստանից ներգաղթյալների համար, գրում է Корреспондент-ը` հղում անելով մակեդոնական ոստիկանությանը։
Իշխանությունների համաձայն` երկրի տարածք են թույլ տալիս միայն իրաքցիներին և սիրիացիներին:
Նման միջոցառումները սահմանվել են այն բանից հետո, երբ աֆղանցիների համար սահմանը փակել է հարևան Սերբիան: Արդյունքում՝ սահմանային Տաբանովցե գյուղում` Մակեդոնիայի հյուսիսում, հավաքվել են 600 աֆղանցի փախստականներ, ովքեր սպասում են Սերբիա մուտք գործելու թույլտվությանը:
Բարդ իրավիճակ է ստեղծվել նաև հունա-մակեդոնական սահմանին: Շաբաթ երեկոյից Մակեդոնիա է կարողացել մտնել մոտ 300 մարդ: Մակեդոնական ոստիկանությունը թույլ է տվել միայն այն փախստականներին, որոնք ունեցել են անձը հաստատող փաստաթղթեր:
Հունական ոստիկանության տվյալներով` Մակեդոնիա մուտք գործելուն այժմ սպասում է ավելի քան 3.000 ներգաղթյալ։










