Ծաղիկներ, փայլեր ու թիթեռներ. Alexsander McQueen-ը ներկայացրել է իր նոր հավաքածուն (լուսանկարներ)
Հեղինակավոր Alexander McQueen նորաձևության տունը Լոնդոնում մեկնարկած Նորաձևության շաբաթվա շրջանակում ներկայացրել է իր նոր հավաքածուն, որն աչք է շոյում «անզուսպ» ռոմանտիզմով:
Ինչպես նշում է Tatler-ը, նորաձևության տան գլխավոր կրեատիվ դիզայներ Սառա Բերթոնի ստեղծած հավաքածուն բարձր գնահատանքի է արժանացել բրենդի երկրպագուների, ինչպես նաև ոլորտի քննադատների կողմից:
«Կասկած չկա, որ հավաքածուն «դատապարտված» է հաջողության»,- գրում է աղբյուրը` մանրամասնելով, որ բրենդի աշուն/ձմեռ-2016-2017 հավաքածուում գերիշխում է թիթեռների, ծաղիկների ու փայլերի թեման:
Այս հավաքածուն ստեղծվել է Alexander McQueen նորաձևության տան դասական ավանդույթների համաձայն` կանացի, բայցև` ըմբոստ:





























