Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաները ՌԴ-ի միջազգային հավաքում զբաղեցրել են 1-ին տեղը

12:18 • 22.02.16

 

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների հավաքական թիմը ՌԴ Պերմ քաղաքում մասնակցել է «Պատանի հայրենասերներ» միջազգային հավաքին և տարբեր պետությունների 42 թիմերի շարքում զբաղեցրել է առաջին տեղը:
 

Ինչպես  տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմամարզական վարժարանի սաները հայրենիք կվերադառնան փետրվարի 22-ին Մոսկվայից «Զվարթնոց» օդանավակայան ժամանող SU1862 չվերթով:

 

 

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաները ՌԴ-ի միջազգային հավաքում զբաղեցրել են 1-ին տեղը