Էվո Մորալեսը զրկվել է 4-րդ անգամ Բոլիվիայի նախագահ ընտրվելու հնարավորությունից

11:51 • 22.02.16

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը չի կարողանա 4-րդ անգամ առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնի համար, քանի որ համապատասխան սահմանադրական փոփոխությունների իրականացման վերաբերյալ հանրաքվեն տապալվել է։

 

Ինչպես նշում է bbc.com-ը, ըստ էքզիթ- փոլերի արդյունքների, սահմանադրական փոփոխությունների իրականացմանը դեմ է քվեարկել ընտրողների 52.3 տոկոսը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ հանրաքվեի դրական ելքի դեպքում Մորալեսն իրավունք կստանար մինչև 2025թ. նախագահել երկիրը։


 

Էվո Մորալեսը զրկվել է 4-րդ անգամ Բոլիվիայի նախագահ ընտրվելու հնարավորությունից