Սիրիահայերի օգնության հիմնադրամը 1.2 մլն դոլար է հավաքել թելեթոնի միջոցով
Սիրիահայերի օգնության հիմնադրամը (SARF) կիրակի կազմակերպված «Փրկի՛ր կյանք» թելեթոնի միջոցով կարողացել է 1.2 մլն դոլարից ավելի գումար հավաքել Սիրիայում բնակվող հայերին օգնելու համար։
Ինչպես հայտնում է Asbarez-ը, 6 ժամ տևած հեռուստամարաթոնի ընթացքում գումար են նվիրաբերել հասարակական գործիչներ, տարաբնույթ կազմակերպություններ ու դպրոցներ։
SARF-ի ներկայացուցիչները նշել են, որ հավաքված գումարն ուղղվելու է պատերազմական գործողությունների թիրախում գտնվող Սիրիայի պաշարված հայազգի բնակիչներին օգնելուն։










