Սիրիայում կիրակի տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով 140 մարդ է զոհվել

08:46 • 22.02.16

Սիրիայի Հոմս և Դամասկոս քաղաքներում կիրակի տեղի ունեցած պայթյունների հետևանքով առնվազն 140 մարդ է զոհվել, հայտնում է Интерфакс գործակալությունը։

 

Չորս պայթյուն գրանցվել է Դամասկոսի հարավում գտնվող շիական թաղամասերում։ Հաղորդվում է, որ դրանց հետևանքով զոհվել է 83 մարդ, ևս 178-ը վիրավոր են։

 

Ավելի վաղ Հոմս քաղաքում պայթեցվել էին երկու ականապատ ավտոմեքենաներ։ Ահաբեկչությանը զոհ էր դարձել 57 մարդ։ Նրանց մեծ մասը խաղաղ բնակիչներ են եղել՝ ալևիներ։

 

Բոլոր ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Սիրիայում կիրակի տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով 140 մարդ է զոհվել