Սիրիական բանակը կրկին վերահսկում է Հալեպի մատակարարման ճանապարհը. աղբյուր

18:26 • 22.02.16

Կառավարական զորքերը վերականգնել են Հալեպը մյուս շրջանների հետ կապող միակ ճանապարհի վրա վերահսկողությունը: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ռազմական աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ երկուշաբթի առավոտյան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կտրել են Հալեպ քաղաքի մատակարարման միակ ճանապարհը:

«Բանակը հետ է վերցրել գրոհայիններից Ասրիե-Խանասեր ավտոճանապարհը: Բայց ճանապարհը դեռ արգելափակումից հանված չէ: Խանասերի հյուսիսում դեռ շարունակվում են մարտերը, այնտեղից ահաբեկիչները կարող են կրակ բացել ճանապարհի վրա»,- պատմել է գործակալության զրուցակիցը:


Նրա խոսքերով՝ ահաբեկիչները հասցրել են ականապատել ճանապարհի մի մասը: Մասնագետներն արդեն անցել են ականազերծմանը այն հատվածներում, որտեղ դա հնարավոր է:
 

Այս ճանապարհը Հալեպում սիրիական զորքերի մատակարարման միակ ճանապարհն է, ինչպես նաև այն ճանապարհը, որով քաղաք են հասնում մթերք, վառելիք և այլ անհրաժեշտ ապրանքներ:

 

Սիրիական բանակը կրկին վերահսկում է Հալեպի մատակարարման ճանապարհը. աղբյուր