Տալլինում կցուցադրեն աշխարհի ամենաթանկարժեք մետաղադրամը
Տալլինի Պատմության թանգարանում կցուցադրվի աշխարհի ամենաթանկարժեք մետաղադրամը։ Դա պատմության մեջ առաջին արծաթե դոլարն է, որ հատվել է ԱՄՆ-ում։ Դրա արժեքը գերազանցում է 10 միլիոն դոլարը, գրում է Russia Today-ը:
1794 թվականի մետաղադրամը կրում է Flowing Hair («Ծածանվող վարսեր») անվանումը, քանի որ դրա վրա պատկերված է Ազատության աստվածուհին՝ ծածանվող վարսերով: Դոլարը հատվել է Ֆիլադելֆիայում:
Նշվում է, որ 1974 թվականին մետաղադրամը վաճառվել է 1250 դոլարով, իսկ 2013 թվականին դրա արժեքը գերազանցել է 10 միլիոն դոլարը: Flowing Hair-ը ձեռք է բերել ամերիկացի գործարար Բրյուս Մորելանը:
Դոլարը կցուցադրվի ութ եվրոպական մայրաքաղաքներում։ Այն արդեն եղել է Պրահայում և Վարշավայում, իսկ Տալլինից հետո ուղևորվելու է Հելսինկի, Ստոկհոլմ, Օսլո, Դուբլին և Լոնդոն։










