Լիտվայում ուսուցիչները գործադուլ են սկսել

16:30 • 22.02.16

Լիտվայում սկսվել է ուսուցիչների համազգային գործադուլը։ Նրանք պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձերն ու ավելացնել ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Արհմիությունների հետ բանակցություններից հետո կառավարությունը խոստացել է ընթացիկ տարում ուսուցիչների աշխատավարձերին հատկացվող գումարն ավելացնել 5 մլն եվրոյով։

 

Սակայն, համաձայն արհմիությունների հաշվարկների, կրթության ոլորտի աշխատողների պահանջները բավարարելու համար 4 անգամ ավելին է պետք։

 

Ակցիային մասնակցում են Լիտվայի ուսումնական հաստատությունների 12 տոկոսը։ Ուսուցիչները գտնվում են դպրոցներում, սակայն դասեր չեն անցկացնում։

 

Լիտվայում ուսուցիչների նվազագույն աշխատավարձն ամենացածրն է ԵՄ-ում։ Տարեկան, առանց պահումների, այն կազմում է 6.900 եվրո։ Ավստրիայում ու Նիդեռլանդներում այն 10 անգամ ավելի է, իսկ Լյուքսեմբուրգում՝ 20 անգամ։

Լիտվայում ուսուցիչները գործադուլ են սկսել