Թուրքիայի բանակը հայտարարել է ՔԱԿ-ի 14 զինյալի սպանության մասին
Թուրքիայի բանակը երկուշաբթի հայտարարել է, որ 14 քուրդ զինյալ է սպանել երկրի հարավ-արևելքում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» դեմ իրականացված հատուկ գործողության ընթացքում, հաղորդում է Reuters գործակալությունը։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, չորս զինյալ սպանվել է կիրակի օրը Դիարբեքիր քաղաքի Սուր թաղամասում, մյուս տասը սպանվել են կիրակի օրը Սիրիայի հարևանությամբ գտնվող Շըրնաք շրջանի Իդիլ բնակավայրում:
Հայտարարության մեջ նաև նշվել է, որ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության»՝ ավելի վաղ սպանված հինգ զինյալների մարմինները հայտնաբերվել են սահմանամերձ Ջիզրե քաղաքում որոնողական աշխատանքների ժամանակ:
Որոնողական աշխատանքների ժամանակ առգրավվել են նաև ինքնաշեն պայթուցիկներ և այլ զինատեսակներ։










