Boeing 737 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում

13:42 • 22.02.16

Utair ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում՝ ինքնաթիռում առաջացած խնդիրների պատճառով։

 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտնել են օդանավակայանի արտակարգ ծառայությունների աղբյուրները։

 

«Boeing 737 ինքնաթիռը, որը տեղի ժամանակով 10։00-ին «Վնուկովոյից» թռել էր Կոգալիմ, բարձրություն հավաքելու ընթացքում խնդիրներ է ունեցել, և անձնակազմը որոշել է վերադառնալ օդանավակայան»,-ասել է աղբյուրը։


Նշվում է, որ մոտ մեկ ժամ ինքնաթիռը վառելիքն օգտագործել է օդում, ինչից հետո վայրէջք է կատարել։


Տուժածներ չկան։ Տեղի ունեցածի պատճառները ճշտվում են։
 

Boeing 737 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում