Բարաք և Միշել Օբամաները Սպիտակ տանը «պարել» են 106-ամյա աֆրոամերիկուհու հետ (տեսանյութ)

10:24 • 22.02.16

Սպիտակ տան պաշտոնական ֆեյսբուքյան էջը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որի հերոսուհին նախագահի նստավայրում հյուրընկալված 106-ամյա Վիրջինիա ՄքԼորենն է։

 

Էներգիայով լի տոկուն կնոջը Սպիտակ տանն ընդունել են Օբամա ամուսինները, ովքեր իրենց հիացմունքն են արտահայտել ՄքԼորենի նկատմամբ:

 

Նրանք երեքով անվերջ կատակել են և նույնիսկ` պարել: ՄքԼորենն ասել է, որ Սպիտակ տանը լինելն ու ԱՄՆ-ի առաջին սևամորթ նախագահի ու նրա տիկնոջ հետ ծանոթանալն իր մեծագույն երազանքներից էր:

 

Սրան ի պատասխան Օբամաներն ասել են, որ իրենք ևս հպարտ են ՄքԼորենի պես կնոջը հանդիպելու կապակցությամբ։

 

Բարաք և Միշել Օբամաները Սպիտակ տանը «պարել» են 106-ամյա աֆրոամերիկուհու հետ (տեսանյութ)