Ջանիբեկյան-Բաշինջաղյան խաչմերուկի վթարից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

09:55 • 23.02.16

 

Երևանի Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում այսօր՝ առավոտյան ժամը 08։00-ի սահմաններում, տեղի ունեցած  ավտովթարի մասնակից   46 համարի երթուղայինի և  «Mitsubishi»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության և լրատվության հետ կապերի վարչությունից:


Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել 3 մեքենաների մասնակցությամբ և երրորդը կաթնամթերք առաքող «ГаЗел» մակնիշի ավտոմեքենա էր:
 

Արմենիա ԲԿ-ից հայտնեցին, որ երթուղայինի վարորդը կոտրել է ոտքը, սակայն  «Mitsubishi»-ի վարորդի`  21 տարեկան երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: