10 բան, որ պետք է անել պաշտոնաթողությունից հետո. Արմեն Աշոտյան

12:17 • 23.02.16

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը իրավաբանորեն դեռ նախարար է, սակայն շուտով` ՀՅԴ-ՀՀԿ ստորագրվելիք քաղաքական համաձայնության արդյունքում հրաժեշտ է տալու իր պաշտոնին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում ներկայացրել է 10 բան, որ պետք է անել պաշտոնաթողությունից հետո:


1. Երեխեքին արտահերթ տանել սրճարան
2. Ակումբներից մեկում մասնակցել փարթիի, վաղուց չեմ պարել
3. Մի քանի զույգ ջինս ու ազատ ոճի հագուստ գնել, փողկապներից շունչ քաշել
4. Որոշ ժամանակ չպատասխանել լրագրողների զանգերին,թող մի քիչ կարոտեն
5. Ժամանակավոր անջատել բոլոր զարթուցիչները, մի քանի օր անընդմեջ արթնանալ ըստ ցանկության
6. Ընկերներով գնալ գարեջուր խմելու, և ոչ միայն
7. Վերջապես սկսել զբաղվել դոկտորականով, քանի շահերի բախում նորից չի առաջացել
8. Կարդալ բոլոր այն գրքերը, որոնց մեջ էր մնացել աչքս այս տարիների ընթացքում
9. Վայելել մշակութային կյանքը՝ ցուցահանդեսներ, համերգներ, երեկոներ
10. Վերջապես պատասխանել Մերսում Դինուլի ֆեյսբուքյան նամակներին :)))

 

10 բան, որ պետք է անել պաշտոնաթողությունից հետո. Արմեն Աշոտյան