Միջուկային փորձարկումներից առաջ ԱՄՆ-ն պայմանավորվածություն է ունեցել բանակցել Հս. Կորեայի հետ. ԶԼՄ-ներ
Միջուկային փորձարկումներից առաջ ԱՄՆ-ի իշխանությունները գաղտնի պայմանավորվածություն էին ձեռք բերել Հյուսիսային Կորեայի հետ:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ ամերիկյան վարչակարգը՝ նախագահ Բարակ Օբամայի գլխավորությամբ, Փհենյանի հետ պայմանավորվել էր բանակցություններ վարել՝ ուղղված Հյուսիսային և Հարավային Կորեաների հակամարտությանը վերջ դնելուն: Այս մասին հայտնի է դարձել Wall Street Journal-ին՝ կառավարությունում իր աղբյուրից:
Սակայն բանակցություններին խանգարել են Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկումները, որոնք արվել էին 2016-ի հունվարի սկզբին:
Աղբյուրը նշում է, որ հետագայում այս ասպարեզում առաջընթաց գրանցելու համար ԱՄՆ-ին հարկավոր կլինի Չինաստանի աջակցությունը:










