Հակառակորդն այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 900 կրակոց
09:36 • 23.02.16
Փետրվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 900 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում ենօպերատիվ իրադրությանը ևշարունակում վստահորենիրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Placeholder










