Շոտլանդիան անկախության երկրորդ հանրաքվեն կանցկացնի, եթե Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից
Շոտլանդիան երկրորդ անգամ Բրիտանիայից անկախանալու հարց կբարձրացնի, եթե Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից:
Russia Today-ը հայտնում է, որ համապատասխան հայտարարություն է արել Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Սթարջենը:
Նա նշել է, թե շոտլանդացիների մեծ մասը ցանկանում է Բրիտանիան տեսնել ԵՄ-ի կազմում: Այս պարագայում, եթե երկիրը դուրս գա ԵՄ-ից, դա ազդակ կլինի, որպեսզի Շոտլանդիայում անցկացվի երկրորդ հանրաքվեն։
Այս տարվա հունիսին Բրիտանիայում ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե է նախատեսված:










