Ջանիբեկյան-Բաշինջաղյան խաչմերուկի վթարից տուժած 21-ամյա վարորդին միացված է արհեստական շնչառության սարք

17:17 • 23.02.16

 

Այսօր առավոտյան  Ջանիբեկյան-Բաշինջաղյան խաչմերուկի վթարից տուժած 21-ամյա վարորդի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրան  միացված է արհեստական շնչառության սարք: Նա վիրահատվել է, վնասված է երիտասարդի փայծաղը:

 

Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Արմենիա բժշկական կենտրոն» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից, որտեղ է գտնվում երիտասարդը:
 

Հիշեցնենք, որ վթարի մասնակից մյուս մեքենայի` 46 համարի երթուղայինի վարորդն էլ կոտրել էր ոտքը: