Դանիան ուժեղացնում է սահմանային հսկողությունը՝ ներգաղթյալների պատճառով

16:13 • 23.02.16

Դանիայի ներգաղթի, ինտեգրման և օթևանի հարցերով նախարարությունը հայտարարել է ապօրինի ներգաղթյալների հոսքի դեմ պայքարի նոր միջոցներ ձեռնարկելու մասին, հաղորդում է Reuters-ը:


«Կառավարությունը սահմանային հսկողության ուժեղացումն անհրաժեշտ քայլ է համարում Դանիա անօրինական ներգաղթի հոսքի մեծացումը կանխելու համար»,- ասված է հաղորդագրությունում:


Դանիայի պետական սահմաններին հսկողությունը կուժեղացվի 10 օրով՝ ընդհուպ մինչև մարտի 4-ը: Ժամանակավոր հսկողությունը կընդլայնվի մինչև Գերմանիայի հետ սահման։
 

Դանիան ուժեղացնում է սահմանային հսկողությունը՝ ներգաղթյալների պատճառով