Գերմանիայից 800 զինյալ է մեկնել Սիրիա և Իրաք ու միացել ահաբեկիչներին. Die Welt
Գերմանիայի քրեական գործերի դաշնային գերատեսչությունը հաղորդել է, որ երկրից ավելի քան 800 իսլամիստ է մեկնել Իրաք և Սիրիա՝ կռվելու «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների շարքերում:
Հաղորդվում է, որ նրանց մեկ երրորդը վերադարձել է Գերմանիա: Նրանցից 130-ը մահացած են համարվում, նրանց թվում եղել են նաև մահապարտներ:
Ինչպես տեղեկացնում է Die Welt-ը, հատուկ ծառայություններն ավելի վաղ ուսումնասիրել են 677 մարդու կենսագրություն ու անձնական գործ, որոնք Գերմանիայից մեկնել ու միացել էին ահաբեկչական խմբավորումներին։ Համաձայն հետազոտությունների՝ Գերմանիայից մեկնածների մեծ մասը 22-25 տարեկան տղամարդիկ են, որոնցից շատերն ունեն գերմանական քաղաքացիություն։
Նրանց մոտ 10 տոկոսը երկրից հեռանալու ընթացքում դպրոցական տարիքի դեռահասներ են եղել։










