Մեկնարկել է Ալիևի այցն Իրան

14:03 • 23.02.16

Մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն:

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ալիևին օդանավակայանում դիմավորել է Իրանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին։

 

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հրավերով Իրան այցելած Ալիևը կստորագրի էկոնոմիկայի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք փաստաթղթեր:
 

Մեկնարկել է Ալիևի այցն Իրան