Իտալիան ԱՄՆ-ին բազա կտրամադրի անօդաչուների համար
Իտալիան թույլ կտա Լիբիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիայի զինված անօդաչու սարքերին թռչել Սիցիլիայում գտնվող բազայից։ Այդ մասին հայտարարել են Իտալիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հաղորդում է Reuters գործակալությունը։
Ինչպես նշվում է՝ անօդաչու սարքերը կօգտագործվեն բացառապես պաշտպանության նպատակով։
Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում Իտալիան կորոշի՝ արտոնե՞լ անօդաչու սարքերի թռիչքը Սիցիլիայի ավիաբազայից, թե՞ ոչ:
Թույլտվությունը կտրամադրվի, եթե անօդաչուի նպատակն անձնակազմի պաշտպանությունն է լինելու։










