Սիլվիո Բեռլուսկոնին որոշել է բուսակեր դառնալ
Իտալիայի նախկին վարչապետ, «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին որոշել է բուսակեր դառնալ, գրում է РИА Новости-ն:
«Ինչ կարդացել եմ կենդանիների տանջանքների մասին, որոնք սպանդի են ենթարկվում, ինձ մոտ կորել է միս ուտելու ցանկությունը: Ես կարող եմ առանց մսի ապրել»,- ասել է 79-ամյա քաղաքական գործիչը:
«Ինչպե՞ս կարելի է նրանց սպանել: Ինչպե՞ս կարելի է նրանց ուտել»,- շարունակել է նա:
Իտալական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Բեռլուսկոնին, ով սեպտեմբերի 29-ին կդառնա 80 տարեկան, այդ որոշումը կայացրել է բոլորովին վերջերս:
Որպես բուսակեր դառնալու իր մտադրության լրջության ապացույց ՝ նշվում է, որ նա մի քանի օր առաջ հրահանգել է իր տան խոհարարին այլևս չպատրաստել «ռագու՝ մսի օգտագործմամբ»:










