Կադիրովը Պուտինին համարում է Ռուսաստանի գլխավոր պաշտպանը

13:21 • 23.02.16

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավոր ու միակ պաշտպանն է, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

«Ռուսաստանում մեր հիմնական ու միակ պաշտպանը մեր նախագահն է, գերագույն գլխավոր հրամանատարը, քանի որ նրա վրա է պետության ու բնակչության պաշտպանության պատասխանատվությունը»,-հայտարարել է Կադիրովը:

 

Նա նաև շնորհավորել է ՌԴ նախագահին։

 

«Ես ցանկանում եմ նրան շնորհավորել Պաշտպանի տոնի առիթով»,-ասել է Կադիրովը։


Փետրվարի 23-ին Ռուսաստանում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը։
 

Կադիրովը Պուտինին համարում է Ռուսաստանի գլխավոր պաշտպանը