Կադիրովը պատրաստ է հեռանալ Չեչնիայի նախագահի պաշտոնից

14:42 • 23.02.16

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է ինչպես հանրապետությունը դարձյալ ղեկավարելուն, այնպես էլ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո պաշտոնին հրաժեշտ տալուն, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

«Կցանկանա՞ր Կադիրովը շարունակել: Ես չեմ ուզում: Այժմ այլ ժամանակներ են՝ տնտեսական ու սոցիալական տեսանկյունից: Մենք թիմում ավելի պրոֆեսիոնալ մարդիկ ունենք: Ես կարծում եմ, որ իրականացրել եմ իմ պարտքը: Այն մարդիկ, որոնք առաջնորդում են մեզ, ստուգում են, տեսնում, բալանսավորում. նրանց համար ավելի տեսանելի է, թե ինչ է անհրաժեշտ հետագա զարգացման համար: Կա թիմ, կա երկրի նախագահը»,-ասել է Կադիրովը:

 

Նրա խոսքով՝ նա հետևակ է, և եթե ասեն «շարունակիր ծառայել»՝ կծառայի։

 

Ավելի վաղ Չեչնիայի նախագահը նշել էր, թե դեռ չի որոշել՝ առաջադրվելո՞ւ է Չեչնիայի նախագահի պաշտոնում, թե՞ ոչ։

 

Կարող եք կարդալ նաև՝

Մեկ դերասանի թատրոն. Կադիրովը մեկնաբանել է ռուս ընդդիմադիր գործչի՝ իրեն ուղղված մեղադրանքներով զեկույցը
 

Կադիրովը պատրաստ է հեռանալ Չեչնիայի նախագահի պաշտոնից